Երևանում և Ստեփանակերտում ստեղծվում են տեղեկատվական շտաբեր, կլինեն բրիֆինգներ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Անցնում ենք միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատանքային մոդելին։ Այս պահին Երևանում և Ստեփանակերտում ստեղծվում են տեղեկատվական շտաբեր։ Առաջիկա ժամերին տեղի կունենան բրիֆինգներ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Պաշտոնական հայտարարություններին և տեղեկատվությանը կարող եք հետևել՝

Երևան՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ստեփանակերտ՝ Արցախ / Տեղեկատվական շտաբ»,-ասված է գրառման մեջ:

--00--ԱՀ