Զերծ մնացե՛ք չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում դիմել է աշակերտներին, ուսանողներին,  ուսուցիչներին, դասախոսներին, կրթական ոլորտի պատասխանատուներին և ծնողներին՝ կոչ անելով զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,

Կոչ ենք անում.

Զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց: 

Խուսափել ընկերության նոր հայտեր ընդունելուց, անծանոթ օգտատերերի հետ շփվելուց:

Կարևոր է գիտակցել, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական հարձակում հնարավոր բոլոր խողովակներով` այդ թվում սոցիալական ցանցերով:

Ապատեղեկատվություն չտարածելու և հակառակորդի սադրանքին չտրվելու համար հետևել և տարածել բացառապես պաշտոնական աղբյուրներից:

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան -

https://www.facebook.com/shushanstepanyan

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության գրառման մեջ:

--00--ԱՀ