ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել.
«Սիրելի հայրենակիցներ.
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Զորքերին կցագրված անձնակազմերին՝ կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:
--00--ԱԹ