Վարդենիսի ուղղությամբ ևս հարվածներ են եղել. լարվածությունը սահմանի ոչ ամբողջ երկայնքով է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են ՀՀ տարածքում՝ Վարդենիսի ուղղությամբ», - այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը  հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը։

--00—ԼՄ