ԵԽԽՎ պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի խաղաղ բնակչության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մամուլ

ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, որը նաև ԵԽԽՎ պատգամավոր է, դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի խաղաղ բնակչության դեմ»:

արցախ

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։

Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

 

--00—ԼՄ