Միշտ իմ ազգի կողքին եմ․ Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանի գծով առավոտից հակառակորդի ձեռնարկած մարտական գործողություններին։

Հայ կիսապաշտպանը կոչ է արել միջազգային հանրությանը անմիջապես ոտքի կանգնել, աջակցել իրավիճակի կայունացմանն ու նպաստել տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող մարտական գործողությունների դադարեցմանը։

«Միշտ իմ ազգի կողքին եմ»,- գրառումը եզրափակել է Մխիթարյանը։

--0--ԿԿ