Հռոմի պապն աղոթում է Կովկասում խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հռոմի պապ

Հռոմի ֆրանցիսկոս պապը Կովկասում խաղաղության կոչ է անում, նաև հորդորում հրաժարվել ԼՂ խնդրի հետ կապված ցանկացած տարաձայնության ուժային լուծումներից: Այս մասին Սրբազան քահանայապետը հայտարարել է ավանդական քարոզի ժամանակ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին դիմելով: 

«Մեզ տագնապալի լուրեր են հասնում Կովկասից: Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և հակամարտության կողմերին եմ դիմում՝ հորդորելով հստակ քայլեր անել եղբայրության և խնդիրներն առանց ուժի կիրառման լուծել»:

--00--ԱԹ