Այն ազգն ենք, որ միշտ հպարտությամբ պաշտպանել է հայրենիքը. այս անգամ էլ նույնը կանենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

արոնյան.

Շախմատիստ Լևոն Արոնյանը թվիտերյան միկրոբլոգում անդրադարձել է Արցախի և Հայաստանի ուղղությամբ հակառակորդի սանձազերծած հարձակումներին։

«Երբ փոքր էի, պապս ինձ պատմում էր, որ իմ արմատները Ղարաբաղից են։ Իմ առաջին ուժեղ մրցաշարը հաղթեցի հրաշալի Ստեփանակերտում։ Մենք այն ազգն ենք, որը պատմության ողջ ընթացքում հպարտությամբ պաշտպանել է հայրենիքը։ Այս անգամ էլ նույնը կանենք, ես համոզված եմ»,- գրել է Արոնյանը։

--00—ԼՄ