Մեր հաղթանակը կախված է յուրաքանչյուրիս անհատական և հավաքական ջանքից, պահվածքից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով: Վարչապետն ընդգծեց` ռմբակոծության է ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի ՊԲ դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Փաշինյանը վստահեցրեց` պաշտպանության բանակը համառ մարտեր է մղում և պատվով է կատարում իր խնդիրը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց` հայոց բանակն ու հայ ժողովուրդն առավել, քան երբևէ, պատրաստ են արժանի հակահարված հասցնել թշնամուն: Նա կարևորեց ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրության արձագանքը` շեշտելով, որ հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և անդառնալի հետևանքներ ունենալ: 

«Մեր հաղթանակը կախված է յուրաքանչյուրիս անհատական և հավաքական ջանքից, պահվածքից»,- ասաց վարչապետը` կոչ անելով ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն: