Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, որոնք կրկին Ադրբեջանի հարձակման զոհ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

վալերի

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ աջակցություն հայտնելով հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական գործողությունների կապակցությամբ: 

«Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, որոնք կրկին դարձել են Ադրբեջանի հարձակումների զոհ: Իրավիճակն այս տարածաշրջանում պետք է անհանգստություն առաջացնի և միավորի միջազգային հանրությանը: Ցավում եմ զոհերի համար»,-գրել է Բուայեն: 

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

--00—ԼՄ