Այս պահի դրությամբ քաղաքացիական 2 զոհ կա, 30-ից ավելի վիրավոր. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

«Ադրբեջանի հարձակման հետևանքվ այս պահին հաստատված երկու քաղաքացիական զոհ կա», - այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

ԱՀ ՄԻՊ-ը նշեց, որ վիրավորների առումով թվերը ճշտվում են, այս պահի դրությամբ՝ 30-ից ավելի, բայց, կարծում եմ, թիվը մեծանալու է։ Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույքի ու ենթակառուցվածքների վնաս կա՝ ճանապարհներ, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ։

--00--ԱՀ