Թադևոսյան փողոցի շենքերից մեկում էլեկտրական վահանակ է հրդեհվել. բնակիչները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թադևոսյան փողոցի 8-րդ շենքի 8-րդ հարկում այրվում են էլեկտրական լարեր և հաշվիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ շքամուտքի էլեկտրական վահանակում այրվում է 32 հաշվիչ և մոտ 6 գմ լար: Փրկարարները տարհանել են 29, 31 և 32 բնակարանների բնակիչներին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:28-ին:

Փրկարարները ծխահարված քաղաքացուն (Լ. Պ., ծնված 1986 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որտեղ վերջինիս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: