Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 15 զոհված զինծառայողների անուններ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News   

զինվոր

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Այսպիսով, հայկական կողմի կորուստները պատերազմը սկսելուց ի վեր կազմել է 31 զինծառայող։ Ադրբեջանական կողմը, ըստ այդ երկրի սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվության, ունի 400-ից ավել մարդկային կորուստ, շատ մեծ է ոչնչացված տեխնիկայի քանակը։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ 

--00--ԱՀ