ԱՄՆ-ում Բակո Սահակյանը Ջերի Թրփանջյանի հետ քննարկել է Արցախի կրթական, գիտական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ու գիտության ոլորտի զարգացմանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջերի Թրփանջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: