Վայքում, Սիսիանում, Մեղրիում, Արթիկում ձյուն է, Ստեփանավանում, Նոյեմբերյանում՝ մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: