«Ինձնից ի՞նչ նացիստ, կիսով չափ հայ եմ». Բունդեսթագի պատգամավորը՝ հայկական արմատների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը ռուսական  «Комсомольская правда» պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր հայկական արմատներից: Հարցազրույի շրջանակում անդրադարձ է եղել  միգրացիոն ճգնաժամի հետ կապված «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության ունեցած կոշտ դիրքորոշմանը։ Վալդեմար Գերդտը կատակել է, թե լրագրողներն իրեն հաճախ անվանում են ֆաշիստ ու նացիստ, սակայն ինքը չի կարող լինել ո՛չ ֆաշիստ, ո՛չ նացիստ, քանի որ թուխ է, կիսով չափ՝ հայ, և ծնվել է Ղազախստանում:

«Ստեղծված իրավիճակը երկու մասի է բաժանել ոչ միայն քաղաքական էլիտան, այլև գերմանական հասարակությանը: Ընկերները դադարում են ընկերներ լինել: Եղբայրը գնում է եղբոր դեմ: Մեր կուսակցության անդամները գիտեն այդ մասին ոչ միայն կողմնակի խոսակցություններից, քանի որ լրատվամիջոցները ցեխ են շպրտում մեզ վրա, անվանում նացիստ ու ֆաշիստ: Դե ասացեք, ինձնից ի՞նչ նացիստ: Ինձ նայեք. թուխ, կիսով չափ՝ հայ, կիսով չափ՝ գերմանացի, ծնվել եմ Ղազախստանում», - հարցազրույցի ժամանակ նշել է քաղաքական գործիչը:

Thumbnail