Աջակցում եմ հայ ժողովրդին, որ ԼՂ-ում հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նիկոս

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կիպրոսյան պատվիրակության ղեկավար Նիկոս Տորնարիտիսը թվիթերյան էջում աջակցություն է հայտնել հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների համար:

«Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին, որը Լեռնային Ղարաբաղում հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից:

Որպես Կիպրոսի պատվիրակության ղեկավար՝ կտեղեկացնեմ գործընկերներիս առկա իրավիճակի մասին»,-գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կիպրոսյան պատվիրակության ղեկավարը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ԼՄ