Արգենտինան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

աշխարհ

Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմանն է անդրադարձել Արգենտինան՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Արգենտինան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման կապակցությամբ, ցավում է մարդկային կորուստների համար և ցավակցում զոհերի ընտանիքներին:

Արգենտինան երկու բարեկամ երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել արդյունավետ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ նպատակ ունենալով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային օրենքի շրջանակներում»,- ասված է Արգենտինայի ԱԳՆ հայտարարության մեջ:

--0--ԿԿ