ԱՄՆ-ն կարծում է՝ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին անօգուտ է. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Թրամփ

 
«ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրտագուսը:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը: Պետքարտուղարի տեղակալ Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին` կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել կապի ուղիղ միջոցները և խուսափել հետագա սրացումներից, անօգուտ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք նպաստում են լարվածության մեծացմանը:

Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը:

--00—ԼՄ