Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել․ տեսանյութը հայտնվել է համացանցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի մեկնաբան ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել։ Այս մասին հայտնում է թուրքական sondakika.com-ը: Ուղիղ եթերի տեսանյութը հայտնվել է համացանցում։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպման արդյունքները մեկնաբանելիս, հաղորդավարը հանկարծակի գլուխը դրել է սեղանին, ապա անգիտակից վիճակում վայր ընկել աթոռից։ Նրա գործընկեր Գյուվեն Սաբազը ընդհատել է եթերը և փորձել օգնել Օյթանին: 

Հաղորդավարը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակն այս պահին լավ է: