Ադրբեջանը մասնակի զորահավաք է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ալիև

«Սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից», -այդ մասին հայտնում է razm.info-ն՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրին:

Սեպետեմբերի 28-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է կեսգիշերից սկսած երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում պատերազմական դրություն հայտարարել: Ժամը 21:00-ից 06:00-ն պարետային ժամ է գործում Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Թարթառում, Աղդամում, Գյոյգյոլում, Ապշերոնում, Բարդայում, Շամքորում և այլ շրջաններում:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ երեկ Ադրբեջանի Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարում էր, թե զորահավաքի կարիք չկա: Իսկ մինչ պատերազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանում հավաքագրում էին պահեստազորայիններին և հայտարարում էին, թե պլանային հավաքներ են անում մարտական վերապատրաստումների համար:

Նշենք, որ Արցախում և Հայաստանում սեպտեմբերի 28-ին հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք:

--00—ԼՄ