Մոսկվան արտաքին խաղացողներին Արցախում տիրող իրավիճակի հետ կապված զսպվածության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՌԴ ԱԳՆ

Մոսկվան բոլոր արտաքին և ներքին խաղացողներին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով պայմանավորված զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ 

«Կոչ ենք անում արտաքին և ներքին խաղացողներին լինել մաքսիմալ զսպված՝ այդ թվում և հռետորաբանության առումով։ Հիմա կարևոր է կրակի դադարեցումն ու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ հավաքելը», - ասել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ՄՀ