Պետք է դուրս շպրտել Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

էրդողան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից հրապարակել Էրդողանի ու ահաբեկչական խմբավորման կցանկարը, որի հեղինակը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներից մեկն է:

«Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Գեետ Վիլդերսը թվիթերի իր էջում հրապարակել է Թուրքիայի նախագահի ու ահաբեկչական խմբավորման կցանկարն ու կից գրել, որ պետք է դուրս շպրտել Թուրքիային ՆԱՏՕ-ից»,-հրապարակված լուսանկարին կից գրել է Ալեն Սիմոնյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ԼՄ