Պատերազմի պատճառով Արցախի հացի փռերում, ալրաղացներում լրացուցիչ աշխատուժի կարիք կա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հաց

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կոչով դիմել է  քաղաքացիներին։

«Սիրելի՛ մայրեր և քույրեր, պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:

Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ՝ դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:

Զորակոչային տարիքը լրացած հարգելի՛ հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:

Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»,-ասված է կոչում։

--00—ԼՄ