«Mitsubishi», 16 մլն դրամ, 52,000 դոլար․ ֆիննախի աշխատակազմի ղեկավարի ունեցվածքը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանը պաշտոնական հայտարարագրում ներկայացրել է տեղեկություններ շարժական գույքի, դրամական միջոցների, ինչպես նաեւ ստացած եկամուտների մասին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի «Mitsubishi Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 52 000 ԱՄՆ դոլար եւ 16 000 000 ՀՀ դրամ: 2018 թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 770 882 ՀՀ դրամ:

Վազգեն Հարությունյանը ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնել  է այս տարվա հունիսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։