Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Ռազումկով

Ուկրաինայի Ռադան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններն իրեն անհանգստացնում են: 

Այս մասին նա հայտարարել է Գերագույն Ռադայի նիստի ժամանակ:

«Մենք, իբրև պետություն, անհանգիստ ենք ռազմական գործողություններով, որ տեղի են ունենում: Իմ և Գերագույն Ռադայի անունից ես կուզեի բոլորին դիմել կոչով՝ անել առավելագույնը, որ մարդիկ չմահանան, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղ բնակչության և երկու երկրների քաղաքացիների կյանքը պահպանելու համար»,- ասել է նա:

--00--ԱԹ