ՀՀ ԱԺ-ն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դատապարտելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 118 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դատապարտելու մասին նախագիծը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ համատեղ հայտարարություն էր ներկայացվել, որում նշվում է, որ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:

Նշվում է նաև, որ ՀՀ-ն չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը։

--00—ԼՄ