Ռազմական դրությունից բխող աշխատանքը մեր թիվ մեկ խնդիրն է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Մարության

Ռազմական դրությունից բխող աշխատանքը մեր թիվ մեկ խնդիրն է։ Այս  մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Միեւնույն ժամանակ, քաղաքային ենթակառուցվածքներն այս օրերին պետք է գործեն անթերի։ Ճակատում կանգնած տղաները պետք է վստահ լինեն, որ տանը ամեն ինչ կարգին է»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 28 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս