ԱԺ-ն ընդունեց 2019-ի բյուջեն․ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց, ՀՀԿ-ական 4 պատգամավոր՝ դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանը: Վերջին նիստի ժամանակ խորհրդարանը քվեարկության դրեց 2 օրինագիծ, ապա նաև՝ 2019-ի բյուջեն:

Բյուջեի նախագիծն ընդունվել է: Քվեարկությունից առաջ մի քանի հանրապետական պատգամավորներ՝ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, նշել են, որ դեմ են քվեարկելու, չնայած այն հանգամանքին, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու 2019-ի բյուջեի նախագծին:

Շարմազանովը նշեց, թե բյուջեն ոչ թե իներցիոն է, այլ՝ հետընթաց, իսկ Արփինե Հովհաննիսյանն այն անվանեց ոչ թե խոստումների կատարման, այլ չկատարման բյուջե։ Աշոտյանը միացավ գործընկերների ֆլեշմոբին: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ պարզաբանեց, թե իրենց որոշ պատգամավորների ազատ են թողել քվեարկության մեջ: Այդ «որոշ» պատգամավորները, ի վերջո, եղան 4-ը: Բյուջեն ընդունվեց 66 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: