Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ. Արսեն Թորոսյանն այցելել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ինքնաթիռ

Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Այդ մասին հայտնում է ԱՆ-ն:

Տարհանումն իրականացվում է թե՛ շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե՛ սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով:

1

--00—ԼՄ