Զինծառայողներին անհրաժեշտ ապրանքները կարող են տանել ՔՊ գրասենյակ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ առաջնագծի զինծառայողներին նյութական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են անհրաժեշտ ապրանքները տանել ՔՊ կենտրոնական գրասենյակ: Կուսակցությունը նաև ներկայացրել է ապրանքների ցանկը.

«Հարգելի հայրենակիցներ,

Եթե ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել առաջնագծի մեր զինծառայողներին, ապա կարող եք ցուցակում առկա ապրանքները բերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ ՝ Սայաթ-Նովա 40 ։

Կուսակցության գրասենյակում կենտրոնացումից հետո ապրանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կտեղափոխվեն Արցախ։

Անհրաժեշտ ապրանքների ցանկը․

— Պահածոներ
— Խտացրած կաթ
— Ծխախոտ
— Վիրակապական նյութեր
— Բետադին (դեղամիջոց)
— Նատրիումի քլորիդ
— Կատետորներ
— Հիգիենայի պարագաներ
— Մարտկոցներ (1,5- AAA; 1,5- AA)
— Power bank
— Լապտերներ
— Քնապարկեր
— Մոմ
— Չոր սպիրտ

Հեռ- +374 44 207 888 / +374 91 104 655»:

--00--ԱԹ