Ըմբշամարտի ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչներն ու մարզիկները արյուն կհանձնեն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ըմբշամարտի ֆեդերացիա

Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է՝

«Հայաստանի ըմբշամրտի ֆեդերացիան մշտապես հետևում է սահմանային իրավիճակին։ Առաջիկայում ֆեդերացիան՝ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, բժշկական և առաջին ահրաժեշտության պարագաներ կուղարկի առաջնագիծ։ Բացի այդ, ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչները և մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ