Պսակադրություն՝ Արցախում. այս ազգին անհնար է հաղթել. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հարսանիք

Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը Արցախի եկեղեցիներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որում զույգի պսակադրություն է:

«Պսակադրություն՝ Արցախում. այս ազգին անհնար է հաղթել»,-գրված է հրապարակված լուսանկարներին կից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Հայկական կողմն ունի զոհեր քաղաքացիական ու զինվորկան շրջանում: Արցախում ու Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք:

1

 

1

--00—ԼՄ