Ադրբեջանն այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հենզել.

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին: 

«Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների դեմ` շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու, Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը։ 

Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։ Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները, միջազգային կազմակերպությունները։

Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական, նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հարվածի պաշտպանությանը։

Բնականաբար, նույնն է ցանկանում նաև ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։

Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի ձեռքերում է, բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա, այնպես որ սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին կատարելու իր սրբազան առաքելությունը։

Համոզված եմ, արդարությունը կհաղթանակի»,- գրել է նա։

--00—ԼՄ