Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը. ՀԱՊԿ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման հետ:

Նա կոչ է արել անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին: Զասը նաև նշել է, որ անհրաժեշտ է զերժ մնալ սադրիչ գործողություններից՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար:

«Երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, կիրառվում են ծանր զենքեր, այդ թվում՝ հրետանի, տանկեր և ավիացիա, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներ: Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի համաՁայնագրի իրականացմանը և կողմերի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման փոխադարձ պարտավորություններին:

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որ վարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս