Ժամանակի ամոթն ու քրիստոնյայի պարտքը

Thumbnail
"Հիշեցեք նաև Սոդոմն ու Գոմորը և շրջակա քաղաքները, որոնց բնակիչները նույնպես անհնազանդ գտնվեցին Աստծուն և անձնատուր եղան անբնական կրքերի ու պոռնկության. այժմ նրանք կրում են հավիտենական կրակի դատապարտությունը` իբրև օրինակ բոլորի համար"

Հուդա` Տյառնեղբոր Ընդհանրական Նամակը 7

Ազգային Ժողովում չընդունվեց Վեհափառի և Հայ Առաքելական Եկեղեցու անվտանգության ապահովման օրենքը, և նորալլուկ դեպուտատ Սիմոնյանը ճառը վերջացրեց. "... մնում էր կաթողիկոսին պաշտպանենք իր ժողովրդից" վտանգավոր նախադասությամբ: Դիցուկ, ուրեմն ժողովրդի սիրելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես թիկնապահների կարիքը չունի: Վերջինս, ի դեպ, այն երեսփոխաններից էր, ով պառլամենտական հանձնաժողվներից մեկի քննարկման ժամանակ խոսում էր Մայր Աթոռին պատկանող և որակով ու հոգևոր օգտաշատ հաղորդումներ հեռարձակող Շողակաթ հեռուստաալիքի փակման մասին: Մակերեսային գիտելիքներ ու պարզ տրամաբանություն է պետք ունենալ հասկանալու համար, որ յուրաքանչյուր լիդեր, անկախ ոլորտից, հարվածի ենթակա թիրախ է: Առավել ևս` քաղաքական ու հոգևոր առաջնորդները: Օրինակ, Հռոմի պապ, այժմ սրբացված Հովհաննես Պողոս II Մեծը 1981թ. մայիսի 13 - ին մահափորձի ենթարկվեց թուրքական "Գորշ գայլեր" կառույցի անդամ Մեհմետ Ալի Աղջայի կողմից և Աստվածային հրաշքով փրկվեց ու երկու տարի անց այցելեց Աղջային բանտում: Նրանց զրույցը մինչ օրս մնում է ծածուկ:

"Այն, ինչի մասին մենք խոսեցինք, կմնա մեր գաղտնիքը: Ես զրուցեցի նրա հետ, ինչպես եղբոր հետ, որին ներել եմ, և ով ունի իմ լիարժեք վստահությունը", - հետո ասել էր Պապը:

Աշխարհում չկա գլխավոր քահանայապետ, որը չլինի պաշտպանված հատուկ ծառայությունների կողմից: Իտալիայում կա օրենք "Եկեղեցու պաշտպանության մասին", որը ոչ միայն վերաբերվում է հոգևորականների անձերի ապահով կեցությանը այլ` առաջին հերթին Վատիկանի պաշտոնական դավանաբանության անխոչընդոտ ընթացքին ու նրան սպառնացող վտանգների, խութերի լիկվիդացմանը: Սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն վերապահված է բացառիկ դերակատարություն, և սա չի կարող իզուր լինել: Օրինագծի տապալումը տապալվեց ոչ այնքան բառադիության պատճառով, ինչքան կենտրոնական իշխանության անլուրջ անհետևողականության կամ ջրի տակ թաքնված թաքուն նպատակներից ելնելով: Ժամանակը ցույց կտա: Աղանդավորների ու միասեռականների համար սա հաջողություն էր, և իրենց քրիստոնյա համարողները պարտավոր են այն չեղարկելու, դրա թվացյալ լինելը ապացուցելու: Հուդա Առաքյալը իր Ընդհանրական Նամակում գրում է. "Բայց այժմ անհրաժեշտ համարեցի գրել  և խնդրել ձեզ, որ պայքարեք հավատի համար, որ մեկընդմիշտ ավանդվեց ձեզ` Աստծու ընտրյալներիդ, որովհետև մի շարք մարդիկ սողոսկել ու մտել են հավատացյալների շարքերը: Անհավատ այդ մարդիկ, մեր Աստծու շնորհը պատմող Ավետարանը չարափոխելով, հարմարեցրեցին իրենց անբարո ընթացքին և մերժեցին ճանաչել Հիսուս Քրիստոսին` որպես միակ և ամենիշխան Տիրոջ: Այդպիսիների ստանալիք դատապարտությունը վաղուց գրված է Սուրբ գրքերում": Իհարկե, Եկեղեցին դեռ շատ գործ ունի անելու, հունձք հավաքելու, քանի որ քիչ չեն ժողովրդի մեջ ավանդապաշտ աթեիստները, բայց Առաքելական հավատքի ու Մայր Եկեղեցու պաշտպանությունը բոլորիս պարտքն է: Մեղավոր է ոչ միայն նա, ով մեղք է գործում այլև` ականատեսն ու անտարբեր անցնողը: Պետության առաջնորդը պետք հստակ ու կտրուկ դիրքորոշում ունենա այս և նմանատիպ կարևորության հարցերի շուրջ: Հավատքը դա մարդուս սիրտն ու հոգին է, մտքի ճշմարիտ հատվածը և պիտի մնա ստերիլ: Պարտավոր ենք բյուրեղյա մաքրության մեջ պահել մկրտության մեր ավազանը` եկեղեցին: Մինչդեռ վարչապետի քայլերը սահմանափակվում են վեհափառի հետ լուսանկարվելով, լղոզված հայտարարություններով ու առարկայական քայլերի բացակայությամբ: 1999թ. հունվարի 29 - ին արդեն տարվա խորհրդարանական ընտրություններին պատրաստվող ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը ելույթում ասաց. "Աղանդներն ու հոմոսեքսուալիստները դառել են քաղաքական կատեգորիա: Բայց, եթե վաղը ամբողջ աշխարհը լցված լինի աղանդներով ու հոմոսեքսուալիստներով ես նրանց պաշտպանել չեմ կարող: Որովհետև ես դեմ եմ, թե քաղաքականության մեջ չկա բարոյականություն սկզբունքին: Գոնե ներքին քաղաքականության մեջ կա բարոյականություն: Իմ հանգամանքում, ես համոզված եմ, որ արտաքին քաղաքականության մեջ էլ կա բարոյականություն: Իմ հարաբերությունները իմ պարտնյորների հետ դրսում ստացվել են միայն բաց քաղաքականության պատճառով: Փոխադարձ  վստահության պատճառով: Եվ կարծում եմ, որ վատ չեն ստացվել"

Հետևենք մեր մեծերին: 

Ռուբեն Վարդանյան
պատմաբան