Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 49 901 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 327-ով։

Կորոնավիրուսից ապաքինվել է 43 849 (+184) մարդ, այս պահին բուժվում է 4798-ը (+141):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1254 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 958-ի (+1), իսկ այլ պատճառներով՝ 296 (+1):

Մեկ օրում մահացել է 2 մարդ:

--0--ԿԿ