Խնդրում եմ, հնարավորության դեպքում մասնակցել զինվորների հոգեհանգիստներին. Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Լենա

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում խնդրանքով դիմել է ՀՀ քաղաքացիներին։

«Բարեկամնե՛ր, սիրելինե՛ր, թեև ամեն պահ բոլորիս ուշքն ու միտքն Արցախից լուրերն են, Արցախին ու բանակին օգնելն է, այդուհանդերձ, խնդրում եմ, հնարավորության դեպքում մասնակցել զինվորների հոգեհանգիստներին: Մեր կարեկցանքի, հոգատարության, խոնարհումի ու հաղթելու խոստումի բառերն ու ամուր գիրկը շատ կարևոր են վշտի մեջ գտնվող մարդկանց համար:

Հարազատի, ընկերոջ, ծանոթի ցավակցությունը շատ բնական է, բայց անծանոթի ապրումակցումը, հավատացեք, իսկապե՛ս, ամրապնդում է մարդկանց: Խնդրում եմ՝ այնպես ամուր գրկենք ծնողներին, կարծես կգրկեինք իրենց ու արդեն մերը դարձած տղաներին: Ես ինքս այս օրերին հարազատների կողքին լինելու կարիք ունեմ»,-գրել է ԱԺ փոխխոսնակը։

--00—ԼՄ