Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը. Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպեցի Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին և կամավորականներին, զրուցեցի նրանց ընտանիքի անդամների հետ:

Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար:

Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար:

Իսկ մեր զինվորներին հուզուղ միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է:

Առողջություն մեր զինվորներին»:

--00--ԱԹ