Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի ցույցեր են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

գլենդել

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի և հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչև վերջին շունչը կանգնած են հայրենիքի կողքին, ամեն կերպ աջակցելու են:

«Ինչ էլ, որ լինի, երբեք չենք հանձնվելու, մեր ոգին հանձնվել չգիտի», «Եթե պետք լինի, պատրաստ ենք, ժամանակը գա, կգնանք», «Հենց այսօր պատրաստ եմ գնալու». այս և նմանատիպ այլ ուղերձներ են հնչեցրել ցույցի մասնակից հայերը:

Ցույցի մասնակիցները կոչով դիմել են նաև իրենց քաղաքները ներկայացնող կոնգրեսականներին, սենատորներին, նահանգային իշխանություններին՝ պահանջելով, որ նրանք ևս դատապարտող հայտարարություններով հանդես գան:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ