Խախտումներ՝ 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Կառավարության նիստում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են ջրաչափերի բացակայությանը: Հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության փուլում է:

«Մեզ համար ի՞նչն էր հիմնական խնդիրը: Մինչև հիմա մենք չունենք այս տեսակի իրադրություններում վնասի  հաշվարկման մեթոդ: Այդ նույն ջրաչափերի բացակայության դեպքում մենք չունենք հաշվարկման մեթոդ, որպեսզի պարզենք, թե իքս էլեկտրաէներգիա արտադրելու համար որքան ջուր են իրենք սպառել»,- ասել է գլխավոր դատախազը և հավելել, որ իրավական կարգավորումներով դաշտը հստակեցնելու հնարավորություն կա, իսկ քրեական գործով կպարզվեն բոլոր այն պատասխանատուները, որոնք պետք է հետևեին, որպեսզի լիցենզիային համապատասխան լիներ ջրօգտագործումը, բայց դա չի իրականացվել: