ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

լղ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի  Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը, պատասխանել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր  Զայնետդինովը:

«Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել»,- ասել է Զայնետդինովը:

--00—ԼՄ