ՀՀ-ն նախորդ 24 ժամերին շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի դեմ ծավալուն ապացույցներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

միեդ

Հայաստանի Հանրապետությունը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող ծավալուն ապացույցներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորմանը: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից: 

--00—ԼՄ