Գյուղում ողբերգական իրավիճակ է. զոհված Արեն Հովհաննիսյանը 2 ամսվա ծառայող էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Արցախում զոհված Արեն Հովհաննիսյանը Արարատի մարզի Ղուկասավան համայնքից էր: 18 տարեկան էր, երկու ամիս առաջ էր զորակոչվել բանակ: 24News-ի հետ զրույցում Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանն ասաց, որ գյուղում ողբերգական տրամադրություն է:

«Օրինակելի, հարգված սիրված ընտանիքից է Արենը: Ինչ ասեմ, գյուղում լռություն է, բոլորը շվարած են: Հասարակ, շինական մարդիկ են, պարզ հողագործներ: Գյուղում ում էլ հարցնեք, միայն դրականը կասեն»,- նշեց նա:

Գյուղապետը մեզ փոխանցեց, որ Արենը նաև լավ երգում էր, ասմունքում էր: Տեղեկացանք նաև, որ նա Երևանի մշակույթի քոլեջի սաներից էր:

--0--ԿԿ