Պահանջեք, որ Թուրքիան հեռու մնա հակամարտությունից․ Բայդենը՝ Թրամփի ադմինիստրացիային

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիային կոչ է արել պահանջել Թուրքիայից հեռու մնալ արցախա-ադրբեջանական հակամարտությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բայդենը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ արագորեն աճում է զոհերի թիվը, Թրամփի ադմինիստրացիային անհրաժեշտ է անհապաղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին իրավիճակի ապաէսկալացման կոչ անել: Նա (Թրամփը թղթ.) նաև պետք է մյուսներից, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, պահանջի հեռու մնալ այդ հակամարտությունից»,- գրել է Բայդենը:

--00--ԱՀ