Հյուսիսում և հարավում տարածքներ ենք հետ բերել, թշնամին 500-ից ավել կորուստ ունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Այսօր ռազմաճակատի տարբեր ուղղություններով պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր հիմնականում հյուսիսայնիկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական և հարավային ուղղություններով։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ մարտեր ամբողջ ճակատում բոլոր ուղղություններով։ Այսօր ևս հակառակորդը կիրառել է ողջ զինանոցը՝ ավիացիան, ուղղաթիռներ, ինքնառիթներ, հրվածային ԱԹՍ-ներ, ծանր հրետաի, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը։ Օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները, փորձել է գրավել մեր մարտակարգերը, սակայն ունենալով անհաջողություններ, վերարդարձել են նախկին դիրքեր»։

ՊԲ հրամանատարի տեղակալը նշեց, որ հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններում, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ, սակայն այս անգամ ևս կրել է պարտություն․

«Հակառակորդը փորձել է հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը, բնակավայրերին, որի վառ օրինակն է Վարդենիսի հրթիռային հարվածները, որի ընթացքում տուժել է խաղաղ բնակչությունը։  Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է 17 տանկի, 4 զրահափոխադրիչի, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկայի 13 ԱԹՍ-ի կորուստ։ Մարդկային  կորուստների թիվը 500-ից ավելի»։

Ցավոք հայկական կողմը նույնպես ունի կորուստներ, թվային տվյալները ճշտվում են։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։   Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

--0--ԿԿ