«Տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»․ Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

«Տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»։ Այս մասին Ստեփանակերտ գնալու ճանապարհին որդուն՝ Աշոտ Փաշինյանին ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Ես դա նրան ասել եմ, ոչ միայն այս պահի համար, այլ ողջ կյանք։ Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել, ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր, և դա է մեր հաղթանակը»,- նշեց վարչապետի տիկինը։

Մանրամասները՝ տեսանյութում․