ՊԲ ՀՕՊ ուժերը Ստեփանակերտի երկնքում խոցվել են հարվածային երկու ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

սահման

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Այդ մասին հայտնում է Պաշտպանության բանակը:

Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ:

Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

--00—ԼՄ