Հայաստանը քննարկում է ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը. Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նիկոլ Փաշինյան

«Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը»,-այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ:

Նշենք, որ Ազգային ժողովում Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ խմբակցությունների կողմից հնչեց առաջարկ՝ Արցախը ճանաչելու, որին Նիկոլ Փաշինյանը դրական արձագանքեց: Արցախի ճանաչման գործընթաց սկսելու մասով դրական արձագանք կա նաև Արցախի Հանրապետության ղեկավար կազմից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ