Ռոբ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել օգնություն ուղարկել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հասարակական

Ամերիկայում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի որդին՝ Ռոբ Քարդաշյանը, դիմել է ինստագրամի էջի հետեւորդներին՝ խնդրելով գումար ուղղել Հայաստանին աջակցությանը։ Ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես էին եկել Ռոբի քույրերը՝ Քիմն ու Քլոնե։

«Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելանին (հայկական արմատներով պրոդյուսեր, որն ապրում է ԱՄն-ում)՝ կիսվելու համար Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումների մասին տեղեկատվությամբ։ Դուք կարող եք աջակցություն ցուցաբերել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» արշավին՝ բարեգործական օգնություն ցուցաբերելով armeniafund.org/donate-ի միջոցով»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը։

--0--ԿԿ